Պուտինը չի մասնակցի Մեծ յոթնյակի գագաթնաժողովին
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չեն հրավիրելու այս տարվա հունիսին Բավարիայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովին։
Պուտինին հրավիրելու կոչով հանդես է եկել Գերմանիայի Ձախ կուսակցությունը։
Շտայնմայերը նշել է նաև, որ Ղրիմի բռնակցումից հետո չի կարելի ձևացնել, թե ոչինչ չի փոխվել, և շարունակել համագործակցությունը հին ձևով։
Հիշեցնենք, որ Մեծ յոթնյակի կազմում են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարները։