Ասելիքս հանրությանն էր, ոչ թե իշխանություններին. ֆոտոշարք
                        Այսօր Կամերային Երաժշտության տանը կայացավ Արտավազդ Բայաթյանի մենահամերգը հիմնականում նոր կատարումներով: Առանձնահատուկ նախապատրաստվել էին համերգին բոլորը, քանզի թեև վաղուց գրված երգեր էին կազմել երգացանկի մեծ մասը, սակայն դրանք  առավել քան ակտուալ էին այսօրվա իրականությունում, ընդ որում, դրանք համեմված էին յուրահատուկ գործիքավորմամբ: 
Լեգենդար Արձագանք խմբի, ստուդիայի ու ռադիոյի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանը այսօր ևս իր  ուրույն խոհափիլիսոփայական մոտեցումները ներկայացրեց  հանդիսատեսին, գրավելով նրանց սրտերն ու հոգիներ: Երկար ծափահարություններ, ծաղիկներ, բացառիկ հուշանվերներ, հուզված շնորհակալանք ու բարեմաղթանքներ  երկրպագուներից և դրական ու խորիմաստ տպավորություններ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, ծնող առանձնահատուկ հետաքրքրություն Բայաթյանի ստեղծագործությունների նկատմամբ: 
Համերգին ներկա գտնվող քաղաքական-հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը նշեց, որ իր երիտասարդության երգերն այսօր մեծ տպավորություն թողեցին նրա վրա:
Առհասարակ, Արտավազդի երգերը ժամանակ չունեն, գալիս են անցյալից, խոցում ներկան, անցմելով ապագա, իսկ    որոշ ու հատկապես նոր ներկայացված  կատարումների մեծ մասն ունեն այն ասելիքը, որոնք թերևս պետք է հնչեն մեր այսօրվա  քաղաքական-հասարակական գործիչներից: Մի խոսքով, հոյակապ տպավորություններ ունեմ համերգից, ցնցված եմ Արտավազդի տաղանդով:
Ի պատասխան մեր հարցերին Արտավազդ  Բայաթյանը նշեց,- Կատարումներս  հանրությանն էին ուղղված,  այլ ոչ  թե իշխանությանը կամ առանձին անհատներին, ըստ իս,  հանդիսատեսը լավ ընկալեց ասելիքս կյանքի` առօրյայի կենսափիլիսոփայական մտքերով, առաջիկայում նախատեսում եմ ձայնագրություններ, տեսահոլովակներ ու համարգներ նոր  երգերով:
                                            
                    
                                            
                        
            

