Վահագն Գեւորգյան. «Աբովյանում վախի մթնոլորտ չկա». Aravot.am
Աբովյանում այսօր` հունիսի 7-ին, անցկացվում են արտահերթ ընտրություններ: Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանը իր ընտրությունը կատարեց թիվ 6 դպրոցում տեղակայված ընտրատարածքում:
Ընտրությունը կատարելուց հետո Վահագն Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն Աբովյանի կայուն զարգացման.
«Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Ընտրությունների լավագույն ցուցիչն այսօր ընտրությունների ապահովումն է: Ես աբովյանցիներին կոչ եմ անում լինել հանդուրժող, փոխադարձ հարգանք ունենալ իրար նկատմամբ, զսպված լինելը: Իմ խնդրանքն է, որ բոլորն ակտիվ մասնակցություն ունենան ընտրություններում, որովհետեւ ես կարծում եմ, որ աբովյանցիներն իրենց քաղաքապետին պետք է ընտրեն իրենց վստահության քվեով»:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2015/06/07/579322/]այստեղ[/url]