Հանրապետության մի շարք համայնքներում այսօր ընտրություններ են
Այսօր` հունիսի 7-ին, հանրապետության 32 համայնքներում, ինչպես նաև Արտաշատ, Ալավերդի և Աբովյան քաղաքներում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: 18 համայնքում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Իսկ երկու համայնքներում միաժամանակ տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Մի շարք մարզերի 17 գյուղերում գյուղապետ են ընտրելու, իսկ 3 քաղաքներում՝ Արտաշատում, Աբովյանում և Ալավերդիում՝ քաղաքապետ:
ՏԻՄ ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 102 թեկնածու:
Առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են բոլոր ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն ընդունում են առաջին ընտրողներին: