211652_close_icon
views-count1557 դիտում article-date 14:54 05-03-2022

Արցախի Հանրապետության մի շարք համայնքներում ապրիլի 10-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Արցախի Հանրապետության մի շարք համայնքներում ապրիլի 10-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: Այս մասին հայտնում են Արցախի ԿԸՀ-ից:

2022 թվականի մարտի 4-ին անցկացվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ: Նիստին ներկա է եղել ԿԸՀ 6 անդամ: Հանձնաժողովի երկու անդամներ նիստից բացակայել են հարգելի պատճառներով։

Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավարի և Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի՝ Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա համայնքների, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի ավագանու անդամների 2022 թվականի ապրիլի 10-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում:

Նախապես ծանոթանալով նիստում քննարկվող հարցին՝ հանձնաժողովի անդամները հաստատել են ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ողջ ընթացքին վերաբերող նորություններին և փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ cecnkr.am և ֆեյսբուքյան էջում:

Նմանատիպ նյութեր