211652_close_icon
views-count1331 դիտում article-date 19:44 06-06-2015

Եվրախորհրդարանը մտադիր է աջակցել այն ռուսաստանցի քաղաքացիներին, ովքեր պայքարում են ռուսաստանյան քարոզչության դեմ

Եվրախորհրդարանը հունիսի 8-11-ին կայանալիք նստաշրջանի շրջանակներում կքննարկի Լիտվայից պատգամավոր Գաբրիելյուս Լանդսբերգիսի կողմից պատրաստած բանաձևի նախագիծը, որը կոչ է անում միջոցներ հատկացնել ռուսաստանյան քարոզչության դեմ պայքարի համար: Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, նախագիծն առաջարկում է նաև «աջակցել այն ռուսաստանցի քաղաքացիներին, ովքեր պայքարում են ժողովրդավարության և իրավական պետության զարգացման համար, ինչպիսիք են իրավապահները, բլոգերները, անկախ ԶԼՄ-ները, համալսարանական շրջանները և ոչ կառավարական կազմակերպությունների անդամները:

Նմանատիպ նյութեր