211652_close_icon

«Մտավորականնների խորհուրդը»՝ վարչապետին. Ի՞նչ քայլեր են նախատեսվում՝ կանխելու արտագաղթը. Aravot.am

views-count1538 դիտում article-date 19:45 05-06-2015
«Մտավորականնների խորհուրդ» հասարակական կառույցը ներկայացնող տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներս միավորվել ենք մեկ նպատակով՝ բարձրացնել հանրությանը հուզող հիմնահարցերն ու ներկայացնել դրանց լուծումն ապահովող այլընտրանքային առաջարկներ ու ծրագրեր: Պաշտոնական վիճակագրությունը և մասնագիտական վերլուծությունները վկայում են, որ իրականացվող առանձին ձեռնարկումները չեն կարող բերել արմատական փոփոխությունների՝ բոլորիս առջև ծառացած գլխավոր հիմնահարցերը լուծելու համար: Մասնավորապես, կարևորվում է երկրի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի իրականացումը և որպես դրա հետևանք` հանրապետությունը արյունազրկող աղետալի արտագաղթի կանխումը: Կառավարության հարգելի’ անդամներ: Ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, իրական առաջընթացի բացակայությունն օրվա հրամայական է դարձրել Հայաստանի կառավարության ծրագրային մոտեցումների վերաբերյալ հանրությանը հաշվետվություն ներկայացնելու հարցը: Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2015/06/05/578932/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր