Փրկարարները բացել են փակ դուռը
Հունիսի 5-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունիսի 5-ին, ժամը 14.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի ճաշասենյակի դռան փականը խափանվել է, 2,5 տարեկան երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունիսի 5-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 47/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***