Համագործակցություն` դիմակայելու նպատակով
Հունիսի 5-ին ՀՀ ՏԿԱԻՆ-ում տեղի ունեցավ Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայությանը» ծրագրի վերաբերյալ լուսանկարչական ցուցահանդես և հաջողված պատմությունների հավաքածուի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին հյուրեր ԱՌՆԱՊ հիմնադրամից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, Հայկական Կարմիր խաչից և այլ միջազգային ու հասարակական կազմակերպություններից:
Ծրագիրն իրականացնում է Օքսֆամ միջազգային բարեգործական կազմակերպությունը: Նպատակն է աջակցել ՀՀ Վայոց ձորի և Տավուշի մարզերի աղետավտանգ համայնքներին և ազգային կառույցներին` բարձրացնելու դիմակայությունը և նվազեցնել խոցելիությունը բնական վտանգների հանդեպ, ինչպես նաև արագ արձագանքել ու մեղմել դրանց աղետալի հետևանքները: Օքսֆամն իր ծրագրերն իրականացնում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության աղետներին նախապատրաստման գրասենյակի ֆինանսավորմամբ:
ԱՌՆ ոլորտում վերոհիշյալ ծրագրի շրջանակում իրականացված գործունեության արդյունքները, լավագույն փորձը և դեռևս առկա խնդիրներն ամփոփվեցին ՏԿԱԻ նախարարությունում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ընթացքում, որին մասնակցում էին ԱՌՆ ոլորտում գործող բոլոր շահագրգիռ կողմերը։