769 դիտում
17:00 05-06-2015
Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարարության պաշտոնական պատվիրակությունը
Առողջապահության հաշիվների նոր համակարգի (System of Health Accounts 2011) ներդրման մեր փորձն ուսումնասիրելու նպատակով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պատվիրակությունը` ՌԴ առողջապահության նախարարի օգնական Վիտալի Ֆլեկի ղեկավարությամբ։ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի, ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի և ԱԱՀ թիմի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին երկրների կարգավիճակը ԱԱՀ նոր մեթոդաբանության ներդրման գործընթացում և հետագա աշխատանքների ուղղությունները։ Առողջապահության ազգային հաշիվների նախորդ մեթոդաբանությունը օգտագործվում էր ցածր եկամուտ ունեցող երկրների համար, իսկ նոր մեթոդաբանությունը նախատեսված է միջին և բարձր եկամուտ ունեցող երկրների համար:
Նշվեց, որ Առողջապահության համակարգի ծախսերի գնահատման միջազգայնորեն ստանդարտացված նոր մեթոդաբանությունը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Եվրամիության վիճակագրական ծառայության համատեղ ուժերով:
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը ընթացիկ տարեսկզբից ձեռնամուխ է եղել Առողջապահության հաշիվների նոր համակարգի ներդրմանը (System of Health Accounts 2011), որի իրականացման համար ԱՀԿ-ի հետ համատեղ հաստատվել է աշխատանքային պլան և սկսվել են գործընթացները:
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ԱԱՀ թիմերն աշխատանքային հանդիպում են ուեցել նաև ԱՀԿ Երևանյան գրասենյակում։ Հայաստանյան թիմը հանգամանալից ներկայացրել է ԱԱՀ ոլորտում մեր երկրում իրականացված աշխատանքները, ներկայացրել միջանկյալ արդյունքները և ի հայտ եկած խոչընդոտները: Ռուսական կողմը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին իրենց փորձը ներկայացնելու և հետագա համագործակցության պատրաստակամության համար:
Հավելենք, որ Առողջապահության հաշիվների համակարգը (System of Health Accounts) ներկայացնում է առողջապահական ապրանքների և ծառայությունների սպառման հետ կապված ֆինանսական հոսքերի համակարգված նկարագրությունը` նպատակ ունենալով նկարագրել առողջապահության համակարգի ծախսերը:
Առողջապահության հաշիվներն օգտագործվում են երկու ուղղությամբ՝ միջազգային, որտեղ շեշտը դրվում է միջազգայնորեն համեմատելի ծախսերի տվյալների ընտրության վրա, և ազգային, որտեղ ավելի մանրամասն են վերլուծվում առողջապահության ծախսերը` շեշտը դնելով ժամանակի ընթացքում համադրելի համեմատության վրա:
Առողջական հաշիվների զարգացումը երկրի առողջապահության ռազմավարական քաղաքականության մասն է: ԱԱՀ արդյունքները և վերլուծությունները կօգտագործվեն առողջապահական քաղաքականության վերլուծության և պլանավորման նպատակով: Առողջապահական համակարգի ամենամյա ռազմավարական ծրագրերի վերանայման, ինչպես նաև տվյալների օգտագործման համար Առողջության հաշիվների ուսումնասիրությունը նոր մեթոդաբանությամբ պետք է պատրաստ լինի մինչև 2016 թվականի ապրիլը:
Նմանատիպ նյութեր
8608 դիտում
17:52 23-02-2018
Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3508 դիտում
11:36 14-11-2019
Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Այս բաժնից
769 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1102 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
1618 դիտում
19:36 09-01-2025
ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում