2003 դիտում
19:12 19-04-2016
Հակաականային գործունեության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը
Ապրիլի 18-ից 22-ը հակաականային գործունեության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` շրջակա միջավայրի անվտանգության և հակաականային գուծունեության վարչության պետ Մաքսիմ Կոմիսարովի գլխավորությամբ:
Ապրիլի 19-ին ուկրաինական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել հակաականային գործունեության կազմակերպման հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկվել է տվյալ ոլորտի աշխատանքները կանոնակարգող նորմաիրավական բազան:
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև պատվիրակության այցը ՀՀ ՊՆ ականազերծման կենտրոն:
Նմանատիպ նյութեր
6678 դիտում
16:52 26-04-2018
Հրդեհային տեսչության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ ԱԻՆ պատվիրակությունը
Այս բաժնից
1105 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
946 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը