Նոյեբերին աճուրդի կհանվի Ջոն Լենոնի Gibson ակուստիկ կիթառը
Julien’s աճուրդի տունը նոյեբերին վաճառքի կհանի Ջոն Լենոնի Gibson ակուստիկ կիթառը։ Չի բացառվում, որ այն կդառան աճուրդում վաճառված ամենաթանկ կիթառը։
Այժմ ռեկորդակիրը Բոբ Դիլանի կիթառն է, որը 2 տարի առաջ վաճառվել է 965 հազար դոլարով։
Նշենք, որ Լենոնը 1963թ-ին Լոնդոնում կորցրել էր երաժշտական գործիքը։ Կես դար անց այն հայտնաբերվել է Միացյալ Նահանգներում։