Փրկարարները բացել են փակ դուռը
Հունիսի 4-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունիսի 4-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են ննջասենյակի դուռը:
***
Հունիսի 4-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 14-րդ փողոցի թիվ 38ա շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, երեխաները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***