2832 դիտում
10:43 30-06-2022
Այս ողջ քարոզչության նպատակն է՝ ցույց տալ, որ առաջին հերթին արցախցիներն են դավաճանել իրենց հայրենիքը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Իր վերջին մոնոասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե վերջին շրջանում ԱԱԾ-ն հայրենիքի դավաճանության շուրջ 50 դեպք է բացահայտել։ Անմիջապես հաջորդ օրը ԱԱԾ-ն հրապարակեց հայրենիքի հերթական դավաճանին բացահայտելու մասին տեսահոլովակը, որում «մեղադրյալը» 2 միլիոն դրամի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հայտնել Ադրբեջանի հատուկ ծառայություններին։ Երեկ էլ նույնաբովանդակ մի տեսահոլովակ հրապարակեց արդեն Արցախի ԱԱԾ-ն, որն իբրև թե միանգամից բացահայտել է հայրենիքի ամբողջ 5 դավաճանների։
Որքանո՞վ են ԱԱԾ-ների այս բացահայտումներն արժանահավատ, չափազանց դժվար է ասել, քանի որ կյանքը ցույց է տվել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ԱԱԾ-ն զբաղվում է ոչ թե պետության, այլ իշխանության պաշտպանությամբ։ Հետևաբար, տրամաբանական է ենթադրել, որ բացահայտվող «դեպքերը» կարող են լինել ոչ թե հայրենիքին, այլ իշխանությանը դավաճանելու պարագաներ։
Բայց խնդիրը շատ ավելի խորքային է, և այս «դեդեկտիվ» տեսանյութերով ԱԱԾ-ն իրականում լուծում է ոչ թե անվտանգային, այլ քարոզչական խնդիրներ։ Ընդ որում, ԱԱԾ-ի ինչպես պաշտպանությունը, այնպես էլ՝ քարոզչությունը վերաբերում է ոչ թե Հայաստանի կամ Արցախի պետությանը, այլ իշխանություններին, առավելապես Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս, ըստ ամենայնի, ծանր է տանում «դավաճանի» պիտակը և հանձնարարել է ամեն ինչ անել՝ ցույց տալու համար, որ դավաճանությունը Հայաստանում ու Արցախում համատարած բնույթ է կրել։ Ընդ որում, Հայաստանի ԱԱԾ-ի վերջին ամիսների «բացահայտվող» տեսահոլովակների մեծ մասում «դավաճանները» մեղայական հայտարարություն են անում Արցախի բարբառով, ինչը պատահական չէ։
Այս ողջ քարոզչության նպատակն է՝ ցույց տալ, որ առաջին հերթին արցախցիներն են դավաճանել իրենց հայրենիքը, և «խեղճ Նիկոլը» համատարած դավաճանության պայմաններում հերոսաբար կարողացել է փրկել Արցախից մնացածը։
Իրականում սա չափազանց կեղտոտ խաղ է, որի միակ նպատակը Նիկոլ Փաշինյանին «դավաճանի» խարանից ազատելն է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1100 դիտում
09:14 16-11-2020
Հայրենիքի պաշտպանը չի կարող դավաճանել հայրենիքը. Սուրիկ Խաչատրյանը Աշոտ Մինասյանի մասին․ Meganews.am
1242 դիտում
16:42 04-06-2015
Ուղևորության նպատակն է Ուկրաինային և աշխարհին ցույց տալ Ճապոնիայի դիրքորոշումը. Ճապոնիայի ԱԳՆ
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1750 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1513 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»