Դոնեցկում առավոտվանից հրետակոծությունները դադարեցվել են
Հունիսի 4-ին Դոնեցկի քաղաքապետարանից հայտնել են, որ անցած գիշերվա ընթացքում քաղաքում իրավիճակը կայունացել է: Այսօր առավոտից հրետակոծությունները դադարեցվել են, սովորական ռեժիմով աշխատում է հասարակական տրանսպորտը:
Ինչպես տհեղեկացնում է «lenta.ru»-ն, քաղաքային ադմինիստրացիայի հաղորդած տեղեկություններով, հունիսի 3-ին տեղի ունեցած հրետակոծությունների արդյունքում փլուզվել են տասնյակ տներ, զոհվել է չորս խաղաղ բնակիչ, 36-ը վիրավորվել է:
Քաղաքի որոշ շրջաններ հոսանքազրկվել են, որոշ շրջաններում էլ դադարեցվել է ջրամատակարարումը: