7031 դիտում
16:14 04-06-2015
Առաջին գծի զինծառայողների համար նոր արտոնություններ են սահմանվում
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինծառայողների կենսաթոշակը ձևակերպելիս այդ ժամանակը հաշվարկել կրկնակի չափով: Փոփոխությունը հասցեական է, ուղղված է զինծառայողների կոնկրետ խմբի և կխթանի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրելու գործընթացի արդյունավետությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ մշտապես հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: «Մենք պարտավոր ենք լուծում տալ նրանց հարցերին»,- ասել է կառավարության ղեկավարը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ լուծում կտրվի կառուցապատման ոլորտում առաջացող խնդիրներին, կապահովվի կառուցապատողների պարտավորությունների պատշաճ կատարումը, նախնական նշման ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա ապահովել գրանցման ենթակա իրավունքների պաշտպանությունը և կանխարգելել հնարավոր չարաշահումներից, կներդրվի կառուցվող անշարժ գույք ձեռք բերելու նոր մեխանիզմ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքների նախագծերի փաթեթը և վստահեցրել, որ դրա շնորհիվ կպակասի կառուցապատողներից բողոքող քաղաքացիների թիվը:
Գործադիրը քննարկել է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց նպատակն է օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ սահմանադրությանը, վերացնել առկա հակասությունները և բացերը: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
1529 դիտում
16:59 22-04-2022
Հեղուկ վառելիքի վաճառքի կետերում թերլցումները բացառելու համար նոր կանոններ են սահմանվում
22339 դիտում
17:08 11-09-2020
Նոր որոշում. Հայաստանում այսօրվանից սահմանվում է կարանտին մինչև հունվարի 11-ը
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1927 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է