802 դիտում
13:59 04-06-2015
ԵԵՊ 2-րդ միջազգային ֆորումի Իրավական հարցերի կոմիտեն նախագահել է ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը
Օրերս Երևանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (ԵԵՊ) կողմից կազմակերվել էր «Ժողովրդավարական քաղաքացիության ձեռքբերում, մշակում և հզորացում» խորագրով Հայաստանում 2-րդ միջազգային ֆորումը:
Միջոցառմանը մասնակցել է աշխարհի 5 մայրցամաքի 50 երկրի ավելի քան 200 մասնակից: Ֆորումը տարածաշրջանում ամենամեծն է իր աշխարհագրական ծածկույթով և երիտասարդության ներգրավվածությամբ:
Ֆորումի աշխատանքային տասը կոմիտեներից մեկը՝ իրավական հարցերի (JURI) կոմիտեն, նախագահել է ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի փորձագետ Հովհաննես Հովակիմյանը: Իրավական հարցերի (JURI) կոմիտեում երիտասարդ մասնագետները քննարկել են «Մարդու հիմնարար իրավունքների մասին» Եվրոպական միության խարտիայով և ԵՄ խորհրդարանի և խորհրդի կողմից 1995թ. հոկտեմբերի 24-ին ընդունված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» դերեկտիվով ամրագրված մոռացվելու մասին իրավունքը:
Այս իրավունքի արդիականությունն ու վիճահարույց լինելը հատկապես ընդգծվեց ԵՄ դատարանի կողմից «Գուգլ Իսպանիան» և «Գուգլ ընկերությունն ընդդեմ Իսպանիայի» անձնական տվյալների պաշտպանության գործակալության և Մարիո Կոստեջա Գոնսալեզի գործով 2014թ. մայիսի 13-ին կայացրած որոշումից հետո:
Հնգօրյա աշխատանքի արդյունքներն ամրագրվել են կոմիտեի կողմից ներկայացված և ֆորումի շրջանակներում ընդունված բանաձևում:
Նմանատիպ նյութեր
422 դիտում
12:16 22-05-2015
Երևանում մեկնարկել է ԵԵՊ 2-րդ միջազգային համաժողովը
Այս բաժնից
583 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
889 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1903 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է