Դոնբասում երեկ վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողությունները
Դոնբասում երեկ վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողությունները` ծանր զենքի, այդ թվում` «Գրադի» կիրառմամբ: Ամենաթեժ մարտերը ընթանում են Դոնեցկի մարզի Մարինկա քաղաքում:
Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով, վիրավորվել է ուկրաինական բանակի 30 զինվոր: Աշխարհազորայիններն էլ հայտնել են 60 վիրավորների մասին:
Հաղորդվում է նաև Դոնեցկի քաղաքի ռմբակոծության մասին: Ըստ Ուկրաինայի զինված ուժերի, մարտերի ընթացքում ուկրաինական զինորականները պատանդ են վերցրել ռուս զինվորի. նա վիրավոր է:
Կիևը և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը ռազմական գործողությունների վերսկսկման պատասխանատվությունը բարդում են միմյանց վրա: