Լոնդոնը պատրաստ է Թեմզայի վարարմանը․ Ջոնսոն
Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնը պատրաստ է Թեմզայի վարարման հետևանքով սպասվող ջրհեղեղին։ Այս մասին հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։
«Խնդիրը վաղուց էր առաջացել, և մենք դրան պատրաստվում էինք»,- ասել է քաղաքապետը և հավաստիացրել, որ քաղաքի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել:
Նրա խոսքերի համաձայն, գետի ափերին պատնեշներ կառուցելու համար՝ ավազով լի 10 հազար պարկեր են պատրաստվել: