Մեքսիկացի ուսուցիչները ընտրատեղամաս են հրկիզել
Մեքսիկացի ուսուցիչները Օահակա նահանգում ընտրատեղամաս են հրկիզել, որտեղ եղել է 14 հազար քվեաթերթիկ:
Ուսուցիչների արհմիությունը փորձում է խափանել հունիսի 7-ին նախանշված դաշնային ընտրությունները` ի նշան բողոքի ընդդեմ կառավարության ընդունած կրթական բարեփոխումների: