Արևմուտքը փորձում է «անդամահատել» Թուրքիային. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է արևմտյան ԶԼՄ-ներին՝ հայտարարելով, թե նրանք որոշ ուժերի աջակցությամբ ձգտում են թուլացնել և «անդամահատել» Թուրքիային:
Show TV-ին տված հարցազրույցում Էրդողանը ասել է, թե արևմտյան ԶԼՄ-ների հարձակումները մեծ պատմություն ունեն և նշել է New York Times-ում մայիսի սկզբին հրապարակված հոդվածը, որում Էրդողանը մեղադրվում էր երկրում հետապնդումներ իրականացնելու մեջ: Էրդողանը դա անվանել էր միջամտություն՝ Թուրքիայի ներքին գործերին:
«Նրանք ձգտում են թուլացնել Թուրքիան և անդամահատել, սակայն մենք թույլ չենք տա: Նրանք հաջողության չեն հասնի».-ասել է նա: