Մուրսիի դատավճռի հրապարակումից հետո 3 դատավոր է սպանվել
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավճռի հրապարակումից հետո Սինայի թերակղզում հարձակում է տեղի ունեցել դատավորների ավտոմեքենայի վրա: Զինյալների կրակոցներից 3 դատավոր է սպանվել, եւս երկուսը վիրավորվել են:
Սինայի թերակղզում Եգիպտոսի բանակը տեւական ժամանակ է՝ պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարող զինյալների դեմ, որոնք էլ, իրավապահների տվյալներով՝ իրականացրել են հարձակումը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի դատարանը երկրի տապալված նախագահին մահապատժի է դատապարտել: