Բարեգործական միջոցառման շրջանակներում տարբեր բնագավառների իրենց գործի գիտակները հունիսի 1-ին Նազրվան գյուղի երեխաների հետ էին. ֆոտոշարք
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև Արագածոտնի մարզի Նազրվան համայնքում: Միջոցառման կազմակերպիչներն էին aad.am կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանն ու Նազրվան համայնքի գյուղապետ Հայկ Ասատրյանը: Նրանց միացել էին Բելգիայի Գենտ քաղաքի կիրակնօրյա դպրոցը` տնօրեն Էլիզա Աթադջյանի ղեկավարությամբ, երգչուհի Կարինե Օհանյանը, իրավապաշտպան Նարե Արամյանը, բարերարներ Ռաֆիկ և Ժենիկ Պետրոսյանները, Green Way տուրիստական ընկերությունը` տնօրեն Թելման Թադևոսյանի ղեկավարությամբ, ամերիկաբնակ ռեժիսոր Դավիթ Գևորգյանը, հոգեբաններ Մարիամ Մեհրաբյանը, Արկադի Մեհրաբյանը, Լիլիթ Խաչատրյանը, բժիշկներ Մարատ Զաքարյանը, Գագիկ Կարապետյանը, փաստաբան Գարիկ Սահակյանը, լուսանկարիչ Գագիկ Սարգսյանը, լրագրող Լիլիթ Եղիազարյանը, դերասանուհի Օֆելիա Զաքարյանը:
Ողջ միջոցառման ընթացքում իրենց համարներով ու կազմակերպած խաղերով երեխաներին ուրախություն պարգևեցին դերասաններ Աննա Գևորգյանը և Հարություն Գալֆայանը:
Բոլոր ներկաները ստացան նվերներ՝ հրուշակեղենի, զովացուցիչ ըմպելիքների և խաղալիքների տեսքով: Նախաձեռնության կազմակերպիչ Մամիկոն Խուրշուդյանն իր խոսքում նշեց, որ նման միջոցառումները պետք է կազմակերպվեն Հայաստանի բոլոր գյուղերում, քանի որ հազարավոր մանուկներ այդ օրը Երևան չեն կարողանում գալ ու նրանց համար տոնը որևէ տոնական տրամադրություն չի ստեղծում:
Կազմակերպչի խոսքով՝ պետք է նաև, որ գյուղապետերը լինեն նախաձեռնող և իրենց գյուղերում հրավիրեն տարբեր ոլորտներում աչքի ընկած անվանի մարդկանց` գյուղացուն ուժ տալու, օժանդակելու և նրա կողքին լինելու համար:
Տոնախմբությունը շարունակվեց մինչև ուշ գիշեր` ներկաներին պարգևելով անմոռաց ու հետաքրքիր ակնթարթներ: