211652_close_icon
views-count1852 դիտում article-date 18:00 03-08-2015

Հայ գիտակները հաղթանակ տարան Սևծովյան «Բրեյն-Ռինգ» բաց առաջնության մրցաշարում

Հուլիսի 31-ից օգօստոսի 2-ը Բաթումում գիտակների ինտելեկտուալ խաղերի Սևծովյան Բաց Գավաթի 4-րդ առաջնությունում «Բրեյն ռինգ» մրցաշարում գավաթին տիրացել է Գիտկաների Հայկական Ասոցիացիան ներկայացնող «Նուիխ-Թելսել» երևանյան թիմը (թիմի ավագ` Էդգար Մարկոսյան): Առաջնության ընթացքում անցկացվել են նաեւ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Քո խաղը» եւ այլ ինտելեկտուալ խաղերը: Հայ գիտակ Ստեփան Սմբատյանը («Նուիխ-Թելսել») «Քո խաղը» մցաշարում դարձել է եզրափակչի մասնակից , իսկ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ում հայկական «Պերեզագուզկա» և «Նուիխ-Թելսել» թիմերը ցույց են տվել բարձր խաղային մակարդակ `զբաղեցնելով համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը: Աջարիայի մայրաքաղաքում ինտելեկտուալ խաղերին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Մոլոդովայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Իսրաելի և Լատվիայի գիտակները: Հայաստանը ներկայացված էր ութ թիմերով: Տիգրան Քոչարյան Գիտակների Հայկական Ասոցիացիա

Նմանատիպ նյութեր