Չինաստանի Յանցզի գետում 450 մարդու տեղափոխող նավ է խորտակվել
Չինաստանի Յանցզի գետում նավ է խորտակվել, որում եղել է ավելի քան 450 մարդ: Նավաբեկության պատճառը ուժեղ փոթորիկն է եղել: Տարբեր տվյալներով, փրկվել է 10-20 մարդ, այդ թվում` նավապետն ու ավագ մեխանիկը:
Ականատեսների խոսքով, նավը խորտակվել է մի քանի րոպեում: Փրկարարական աշխատանքներում ներգրավված է շուրջ հազար մարդ: