Յանցզի գետում չինական նավ է խորտակվել
Լրատվամիջոցները հայտնել են, որ Յանցզի գետում չինական նավ է խորտակվել, 20 մարդ համարվում է անհայտ կորած, այդ թվում նաև 7 արտասահմանցիներ՝ Սինգապուրի, Հնդկաստանի, Ճապոնիայի քաղաքացիներ:
Հայտնի է նաև, որ նավում գտնվող 24-25 մարդուց միայն 3-ին է հաջողվել փրկել:
Տարվում են նավն ամբարձիչով ջրից դուրս հանելու աշխատանքներ:
Փրկվածներից Վան Չենկայը լրատվամիջոցներին հայտնել է, որ նա նավի վրա ճապոնացի մասնագետի հետ որպես թարգմանիչ է եղել: Նավի շարժիչի նախնական փորձարկումից հետո այն անսպասելիորեն շրջվել է և սկսել է ջրով լցվել: