211652_close_icon

ՀՀ մարզերի և մայրաքաղաքի գեղարվեստի դպրոցների սաները կներկայացնեն իրենց 1 տարվա հաշվետու աշխատանքները

views-count771 դիտում article-date 12:07 02-06-2015
Մշակութային կրթության հիմնադրամի նախաձեռնությամբ` ս. թ. հունիսի 4-ին, ժամը 13:00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կբացվի ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործող արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների 2014-2015 թվականների աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը: Ցուցադրությանը յուրաքանչյուր դպրոց կներկայանա 3-4 գեղանկարչական աշխատանքով: Նախաձեռնության նպատակն է խթանել կերպարվեստի կրթական հաստատությունների գործունեության զարգացմանը, նպաստել սաների և մանկավարժների միջև փոխադարձ կապի ստեղծմանը: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի նաև դպրոցների կիրառական արվեստի բաժնի սաների` «Արևմտյան Հայաստանի կորուսյալ վիլայեթների տարազների նորովի մեկնաբանում» ծրագրի աշխատանքները` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատանի ստեղծագործողները նախաձեռնության շնորհիվ մանրամասն ուսումնասիրել են Արևմտյան Հայաստանի շրջանների մշակույթը, կենցաղին բնորոշ հատկանիշները` զարգացնելով երևակայությունը, ցուցաբերելով գեղարվեստական մտքի թռիչք:

Նմանատիպ նյութեր