Հունիսի 2-ին, ժամ 07.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 1-ին ժամը 15.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, այնուհետև Երևանի Արմենիա ՀԲԿ է հոսպիտալացվել Գլաձոր գյուղի բնակիչ Դ. Դ.-ն (ծնվ. 1988թ.)
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
***
Հունիսի 1-ին, ժամը 18.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ 18.00-ին թունավորման նախանշաններով Աշտարակ քաղաքի ԲԿ է դիմել Կոշ գյուղի բնակիչ Գ. Պ.-ն (ծնվ. 1973թ.), ով տեղափոխել է Արմենիա ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: