211652_close_icon

Մուլտդիտում՝ Կարապի լճի էկրանի շուրջ

views-count1281 դիտում article-date 21:58 01-06-2015
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա երեկոն Կարապի լճի էկրանի շուրջ անցկացնելու էին եկել հարյուրավոր ընտանիքներ։ Էկրանին հայկական կարճամետրած մուլտֆիլմեր էին։ «Երևանյան ամառ 2015» ծրագրի մեկնարկային օրը մանկական ծրագրով սկսվեցին նաև բացօթյա այս էկրանի ամառային ցուցադրությունները։ «Երևանյան ամառ 2015» ծրագրի երեք ամիսների ընթացքում Կարապի լճի էկրանին մի շարք ցուցադրություններ են սպասվում՝ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը, «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնի ընտրված ֆիլմերի ցուցադրությունը և այլն։ Հունիսմեկյան՝ «Երևանի՝ փոքրիկների համար» տոնական միջոցառումների ավարտականներից մեկը՝ մուլդիտումը, Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է «Ռեանիմանիա» փառատոնի հետ համատեղ։

Նմանատիպ նյութեր