Եվրահանձնաժողովի նախագահը սպառնացել է, որ կհանի Հունգարիային Եվրամիության կազմից
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նախազգուշացրել է Հունգարիային, որ կհանի Եվրամիության կազմից, եթե այդ երկրում կրկիչն սկսի գործել մահապատժի օրենքը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Եվրամիությունում տեղ չկա նրանց համար, ովքեր մահապատժի օրենք են կիառում»,-Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ ասել է Յունկերը:
Նշենք, որ Հունգարիայում մահապատժի օրենքը դադարել է գործել1990 թվականից, սակայն վերջերս Օրբանը մի քանի անգամ հայտարարել է, որ նշված օրենքը կրկին կարող է գործել: