Մամեդյարովը խնդրել է ԵԱՀԿ գործող նախագահին Երևանում բարձրացնել իր դիվերսանտների ազատ արձակման հարցը
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչն սկսել է տարածաշրջանային իր պաշտոնական այցը: Երեկ երեկոյան նա այցելել է Ադրբեջան:
Դաչիչն այսօր հանդիպում է անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Վերջինն էլ խնդրել է Դաչիչին Երևան կատարելիք այցի ժամանակ բարձրացնել ղարաբաղյան կողմից ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտ գերիներին ազատ արձակելու հարցը:
ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպելու է նաև Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ: