1676 դիտում
12:33 01-06-2015
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ուղերձը՝ երեխաներին
Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար՝ Արա Սադոյանը: Ուղերձում ասված է.
«Սիրելի փոքրիկներ. Ամբողջ աշխարհը այսօր տոնում է մանուկների տոնը: Ես էլ ջերմորեն շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին աշխարհի ամենքսիրելի տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ձեզանից յուրաքանչյուրը երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը մեր՝ մեծերիս պարտականությունն է: Մենք էլ մեր հերթին ջանք չենք խնայում, ձեր կյանքը ավելի գեղեցիկ ու հագեցած դարձնելու համար, որ ձեր աչքերը միշտ փայլեն երջանկությունից, և որ միշտ ժպտաք: Փոքրիկի երջանկությունը պահանջում է առաջին հերթին ընտանեկան սեր եւ հոգածություն, ուստի առանձնահատուկ շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին, ովքեր շրջապատում են ձեզ հոգատարությամբ և ջերմությամբ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս հրաշալի տոնի առթիվ մաղթում եմ մեր փոքրիկներին անհոգ մանկություն, թող իրականանան բոլոր երազանքները, ապրեք պարուրված սիրով, հոգատարությամբ և ջերմությամբ, մեծացեք լիարժեք ընտանիքներում, դարձեք լավ մարդ, լավ քաղաքացի: Կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ եւ աշխարհի բոլոր երեխաներին մաղթում խաղաղություն ու անհոգ մանկություն»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
970 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
571 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը