211652_close_icon
views-count5337 դիտում article-date 17:19 22-03-2016

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ կոնսերվատորիայում կայացավ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ցերեկույթ

Հունվարի 22-ին լրացավ մեծանուն հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ, Բարսեղ Կանաչյանի անվան և Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցների սաների և ուսուցիչների մասնակցությամբ մարտի 21- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ ցերեկույթ նվիրված սիրված կոմպոզիտորին: Միջոցառմանը ներկա էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Կոմպոզիտորների միության նախագայ Արամ Սաթյանը, երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, Մելիք Մավիսակալյանը, << Առնո Բաբաջանյան>> հիշատակի հիմնադրամի պատասխանատու քարտուղար Ջուլիետա Ավետիսյանը, Մարտին Վարդազարյանը, Ռաիսա Մկրտչյանը և Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ներկայցացուցիչներ, երաժիշարվեստի սիրելի շատ ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում հնչեցին Բաբաջանյանի բազմաժանր ստեղծագործությունները, որոնք արդեն գրեթե կես դար հիացնում, հուզում ու տանում են երաժշտության կախարդական աշխարհ իր ունկնդրին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր