ԱՄՆ-ում կասեցվել է «հայրենասիրական ակտ» գործողության ժամկետը
Միացյալ Նահանգներում կասեցվել է, այսպես կոչված, «հայրենասիրական ակտ» գործողության ժամկետը, որը կարգավորում է քաղաքացիների հեռախոսազրույցները գաղտնալսելու ծրագիրը:
Ժամանակավոր բնույթ կրող օրենքն ընդունվել էր 2001թ-ին. հունիսի 1-ին լրանում է գործողության ժամկետը:
Չնայած նախագահ Բարաք Օբամայի կոչին` Սենատում այդ հարցի շուրջ քվեարկություն տեղի չի ունեցել: Այն հետաձգվել է հանրապետական սենատոր Ռենդ Փոլի պահանջով, որը դեմ է այդ օրենքին:
Բացի դրանից, սենատորները մտադիր են առաջիկա օրերին քննարկել «Միացյալ Նահանգների ազատության ակտը», որը, ենթադրվում է, կփոխարինի «Հայրենասիրական ակտին»: Այն հատուկ ծառայություններին թույլ կտա որոշակի սահմանափակումներով կատարել պարտականությունները: