Միջազգային ճնշումն այնքան ուժեղ չէ, որ Ռուսաստանը Ղրիմից հետ կանգնի. Իվանիշվիլի
Ռուսաստանը Ղրիմի հետ կապված հետ չի կանգնի, այս մասին Իմեդի հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Ղրիմի հետ կապված Ռուսաստանը հետ չի կանգնի և օգտագործում է, բոլոր լծակները: Ինչ վերաբերվում է միջազգային հանրության դիրքորոշմանը, կարծում եմ, կլինի չափավոր: Կլինի ավելի շատ ճնշում, քան Վրաստանի դեպքում էր, սակայն ոչ այնքան, որ Ռուսաստանը հետ կանգնի»,- նշել է նախկին վարչապետը:
Վրասատնի ժողովուրդը, նրա կարծիքով, պետք է Ուկրաինային թիկունք կանգնի և օգնի խաղաղ պայմաններում վերականգնել տարածքային ամբողջականությունը: