211652_close_icon
views-count879 դիտում article-date 12:03 01-06-2015

Հատուկ ծառայություն իրականացնողն ուղղորդել է քաղաքացուն հաղորդման մեջ շարադրել իրականությանը չհամապասխանող տեղեկություններ

Քաղաքացի Նունե Մ.-ն ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը իրեն ծեծելով Գարեգին Նժդեհի հրապարակից նստեցրել է տաքսի ավտոմեքենա, ճանապարհին ծեծել է, հայհոյել, ստուգել գրպանները, իր կամքին հակառակ գրպանից հանել է 20 հազ. ՀՀ դրամ գումար, ապա տարել է մորաքրոջ տնակ, որտեղ դանակով հարվածել է ազդրին, իսկ այնտեղ մեկ օր պահելուց հետո բաց է թողել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Նունե Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանությունում իր տված հաղորդումը գրել է Շենգավիթի բաժնի օպերլիազորի թելադրանքով, դրանում նշված հանգամանքները սուտ են և իրականությանը չեն համապատասխանում: Ինքը միայն հայտնել է ամուսնու կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին, մինչդեռ օպերլիազորը ստիպելով ու խաբելով իրեն, ուղղորդել է հաղորդման մեջ շարադրել իրականությանը չհամապասխանող տեղեկություններ: Քաղաքացի Նունե Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր