Արգենտինայում երկնաքարերի գողեր են ձերբակալվել
Արգենտինայի ոստիկանները ձերբակալել են չորս տղամարդու, որոնք մեղադրվում են երկնաքարերի գրեթե մեկ տոննա կշռող բեկորներ գողանալու համար: Կասկածյալների մեքենաներում ոստիկանները հայտնաբերել են երկնաքարերի 200 խոշոր բեկորներ, որոնք թաքցված են եղել նստատեղերի տակ:
Նշենք, որ Արգենտինայի Չակո նահանգում՝ 1300 քառակուսի կիլոմետր տարածության վրա ընկած են երկնաքարերի բեկորներ, որոնք Երկիր մոլորակ են հասել մի քանի հազար տարի առաջ: Դրանց յուրացումն արգելված է օրենքով:
Ամենամեծ բեկորը կշռում է 37 տոննա:


