1122 դիտում
19:44 30-05-2015
Անվտանգության միջոցառումների խիստ պահպանմամբ ոչնչացվել է աշխարհում առկա քիմիական զենքի ամբողջ ծավալի 90 տոկոսը
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզյուջյուն հայտարարել է, որ ոչնչացվել է աշխարհում առկա քիմիական զենքի ամբողջ ծավալի 90 տոկոսը, ընդ որում՝ բոլոր աշխատանքներն արվել են անվտանգության միջոցառումների խիստ պահպանմամբ:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Ահմեթ Ուզյուջյուն շեշտել է, սակայն, որ կազմակերպությանը հայտնի չէ այնպիսի երկրների քիմիական զենքի ծավալների մասին, ինչպիսիք են Անգոլան, Իսրայելը, Եգիպտոսը, Մյանման, Հյուսիսային Կորեան, Հարավային Սուդանը:
Ներկայում քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ է աշխարհի 190 երկիր:
Իսկ այս պահին խոսքը հայտարարարգրված ունիտար զենքի մասին է, ինչպիսին է իպրիտը, ինչպես նաև` այնպիսի առանձնապես վտանգավոր բաղադրիչները, որոնք օգտագործվում են զարինի պես նյարդային - կաթվածահարիչ զենքեր ստեղծելու համար:
Նմանատիպ նյութեր
22629 դիտում
16:03 25-08-2021
Դասերը կլինեն առկա և ամենօրյա` համավարակի կանոնների խստիվ պահպանմամբ. ԿԳՄՍՆ
Այս բաժնից
925 դիտում
21:20 12-11-2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով
1222 դիտում
19:08 12-11-2024
Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները
1123 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը