211652_close_icon

Վրաստանից գարեջրի արտահանման ծավալի 18 տոկոսը բաժին է ընկնում Հայաստանին

views-count2392 դիտում article-date 17:30 24-05-2025
2024թ. Վրաստանի բնակիչները խմել են ռեկորդային քանակությամբ գարեջուր՝ 46 լիտր մեկ մարդու հաշվով, տեղեկացրել է «Новости Грузия» պորտալը։

TBC Capital-ի տվյալներով՝ դա մոտ 30 տոկոսով ավելին է, քան 2020թ., եւ բարձր է այնպիսի երկրների ցուցանիշներից, ինչպիսին են Պորտուգալիան, Իտալիան, Հունաստանը, Մոլդովան եւ հարեւան Հայաստանն ու Ադրբեջանը։

Վրաստանից գարեջրի արտահանումը մեկ տարում կրճատվել է՝ 6,9 հազար տոննայից հասնելով 5,9 հազարի։ Ամենից ակտիվ վրացական գարեջուր գնում են Ղազախստանը (արտահանման ողջ ծավալի 31 տոկոսը), Հայաստանը (18 տոկոս) եւ Ռուսաստանը (8 տոկոս)։
 

Նմանատիպ նյութեր