Փրկարարները բացել են փակ դռները
Մայիսի 30-ին, ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 27/25 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մայիսի 30-ին, ժամը 09.38-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու թիվ 66 շենքի բնակարաններից մեկի փականը խափանվել է, քաղաքացին (Վ. Ե. ծնվ. 1948թ.) մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարակների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
[b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]