Բրիտանացի թոշակառուն 100-ամյակի առթիվ 16 հազար բացիկ է ստացել
BBC-ի բրիտանական ռադիոկայանի աշխատակիցները աննախադեպ նվեր են պատրաստել Շեֆիլդ քաղաքի բնակչուհի Վիննի Բլագդենի համար՝ նրա 100-ամյա տարեդարձի կապակցությամբ:
Լրագրողների նախաձեռնությամբ սոցցանցերի օգտատերերը միայնակ թոշակառուին շնորհավորական բացիկներ են ուղարկել: Եւ ահա, կինը ստացել է ավելի քան 16 հազար բացիկ եւ 200 ծաղկեփունջ:
Բացիկներ եւ ծաղիկներ են ստացվել անգամ Թայվանից, Սինգապուրից: Բացի այդ, միայնակ կինը 100-ամյակը տոնել է ռադիոկայանի աշխատակիցների հետ: