Լուիշ Ֆիգու. Այսօր ֆուտբոլը խոշոր պարտություն կրեց
Պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն՝ արձագանքելով ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում Զեպ Բլատերի [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/29/54689/]վերընտրման փաստին[/url], նշել է. «Այսօր Ցյուրիխում հերթական մռայլ օրն էր: ՖԻՖԱ-ն պարտություն կրեց, բայց ամենախոշոր պարտությունը կրեցին ֆուտբոլը և բոլոր նրա իսկական երկրպագուները:
Եթե Բլատերը գոնե մի քիչ արժանապատվություն ունենա, պետք է մոտ օրերս հրաժարական տա», նշել է Ֆիգուն: