Բակո Սահակյանը Ջերմուկ քաղաքում մասնակցել է հյուրանոցա-առողջարանային համալիրի բացման արարողությանը
Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին Ջերմուկ քաղաքում մասնակցել է «Հայաթ Փլեյս» հյուրանոցա-առողջարանային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման համալիրների դերակատարությունը քաղաքացիների հանգստի կազմակերպման, առողջության պահպանման եւ զբոսաշրջության զարգացման գործում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից: