Փրկարարները բացել են փակ դռները
Մայիսի 29-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 122 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մայիսի 29-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 14 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին (11 տարեկան տղա) մնացել է ներսում. վերելակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են վերելակի դուռը:
***
Մայիսի 29-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
[b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]