Ղազախստանի նախագահ Նազարբաևը առաջարկել է երկրում ուժեղացնել կառավարության և խորհրդարանի դերը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը առաջարկել է երկրում ուժեղացնել կառավարության և խորհրդարանի դերը՝ նախագահական իշխանության թուլացման հաշվին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Նազարբաևը՝ կառավարության նիստին իր ելույթի ժամանակ նշել է, որ ավելի շատ իրավունքներ պետք է տալ կառավարությանը և խորհրդարանին, իսկ այս ուղղությամբ աշխատանքն արդեն սկսվել է: