211652_close_icon
views-count813 դիտում article-date 09:36 29-05-2015

Հունաստանը Իրանին առաջարկում է նավթի փոխադրման համար օգտագործել հունական դրոշը

Նախօրեին Աթենքում հանդիպում են անցկացրել Հունաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Նիկոս Կոտզիսը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Ria Novosti-ն: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները և իրանական նավթի ու թերթաքարային գազի փոխադրումը, որի համար հունական կողմն առաջարկում է իր պետական դրոշը: Զարիֆը Հունաստանի մայրաքաղաք էր այցելել Ժնև մեկնելուց առաջ, որտեղ շարունակվելու են իրանական միուկային ծրագրի կարգավորման շուրջ բանակցությունները:

Նմանատիպ նյութեր