1306 դիտում
21:32 28-05-2015
Ավտոմեքենան արգելափակումից դուրս է բերվել
Մայիսի 28-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում «Օպել» մակնիշի 29ՍՍ257 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել հարակից ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ա. Գ.-ի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
***
Մայիսի 28-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի անտառում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի CGS235 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Ղ.-ի) ավտոմեքենան:
***
Մայիսի 28-ին, ժամը 09.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Գավառ» էլ. ցանցի մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է հողակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Սայադյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել Դ. Զ.-ի «ԿամԱԶ» մակնիշի 34 CD 528 պետհամարանիշի ավտոմեքենան:
Նմանատիպ նյութեր
1782 դիտում
19:19 27-12-2014
Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
3372 դիտում
23:00 29-12-2014
Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
2494 դիտում
17:25 10-01-2015
Ավտոմեքենան արգելափակումից դուրս է բերվել
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1279 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
766 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր