211652_close_icon
views-count15544 դիտում article-date 18:23 28-05-2015

Հրդեհ՝ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 27-ին, հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուռջյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մոկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 9 և 8 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մեկական հաշվարկով: Ժամանել են նաև 103 շտապօգնության և 104 ծառայության, ինչպես նաև տեղի էլեկտրացանցի աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայատարարվել է հրդեհի բարդության ԲիՍ 1 աստիճան, ինչի համար էլ դեպքի վայր է ժամանել նաև թիվ 11 և 5 հրշեջ- փրկարարական ջոկատներից մեկական հաշվարկ: Հրշեջները կարողացել են օպերատիվ աշխատանքի արդյունքում կանխել կրակի տարածումը, սակայն 2 երեխա բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր