ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները պետք է հետաձգել. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար
                        Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը այն կարծիքն է հայտնել, որ պետք է հետաձգել մայիսի 29-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները` կազմակերպությունում ծագած կոռուպցիոն սկանդալների պատճառով: 
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Ֆաբիուսը նշել է, որ անհրաժեշտ է ժամանակ վերցնել իրավիճակն ուսումնասիրելու համար, իսկ այս պարագայում ընտրությունների հետաձգումը տրամաբանական կլիներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

