Թայլանդի վարչապետը համաձայն չէ հետաձգել խորհրդարանական ընտրությունները
Թայլանդի վարչապետ Յինգլակ Չիավատը դեմ է փետրվարի 2-ին նշանակված խորհրդարանի արտահերթ ընտրություններն ավելի ուշ անցկացնելուն: Այս մասին նա լրագրողներին հայտնել է Թայլանդի քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, հաղորդում է ITAR-TASS-ը,
Հանդիպմանը քննարկվել է ընտրությունները հետաձգելու առաջարկ: Ըննդիմության ներկայացուցիչները, որոնք փորձում են հասնել ընտրությունների չեղյալ հայտարարմանը և քաղաքական բարեփոխումեների անցկացմանը ընտրական նոր քարոզարշավից առաջ, ներկա չեն եղել այդ հանդիպմանը:
«Իրավական ոչ մի հիմք չկա ընտրությունների օրը փոխելու համար»,- ասել է Չինավատը: